ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մոսկովյան երիտասարդական բիենալեի ղեկավարությանը մեղադրում են աշխատանքային նորմերը խախտելու մեջ

Մոսկովյան երիտասարդական բիենալեի ղեկավարությանը մեղադրում են աշխատանքային նորմերը խախտելու մեջ
10.02.2014 | 17:24

Նկարիչները, համադրողները, լրագրողները Երիտասարդների արվեստի մոսկովյան չորրորդ միջազգային բիենալեի կազմակերպիչների և համակարգողի ուշադրությունն են հրավիրում արդար վարձատրության և աշխատանքային պայմանները պահպանելու պահանջների վրա:

«Մշակութային ինստիտուտների ներսում սոցիալական և տնտեսական անհավասարությունը դրսևորվում է որպես ռուսական հասարակությունում տիրող անհավասարության մաս: Ահա թե ինչն ենք մենք ճաշակում արդեն չորրորդ անգամ երիտասարդ արվեստագետների մոսկովյան միջազգային բիենալեի ժամանակ»,- գրել են նրանք իրենց խնդրագրում: Նամակի հեղինակները նշել են, որ բիենալեի երիտասարդ մասնակիցներն իրենց նախագծերն իրականացնելու հնարավորություն չեն գտնում, քանի որ աշխատանքի համար ստանում են չնչին ֆինանսավորում, չունեն անհրաժեշտ նյութեր և տեխնիկական պայմաններ, կազմակերպիչների հետ հաղորդակցվելիս բախվում են դժվարությունների: Շատերն իրենց աշխատանքի, մոնտաժի, տրանսպորտային ծախսերի համար վճարում են անձնական միջոցներից:
Նշվում է նաև, որ բիենալեի համադրող Դևիդ Էլիոթն ընտրել է Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ճառը` արտասանված 1963թ., որը վերաբերում էր աշխատավորների ազատությանը:
«Համադրողը ճիշտ է: Նկարիչները, համադրողները, բոլոր նրանք, ովքեր հրապուրված են բիենալեով, ունեն երազանքներ: Եվ մեր աշխատանքը պետք է գնահատվի ու վարձատրվի: Եվ Մարտին Լյութեր Քինգի հետ մենք համամիտ ենք»:
Նամակին միացողների ստորագրահավաքը շարունակվում է:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ